211652_close_icon
views-count1324 դիտում article-date 17:09 15-01-2015

Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հունվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների առկա մակարդակը՝ կարեւորելով Հայաստան-ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը: Զրուցակիցները կարևորեցին ՆԱՏՕ-Հայաստան քաղաքական երկխոսության շարունակումը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց՝ Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին Հայաստանի շարունակական աջակցության համար: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:

Նմանատիպ նյութեր