Հրազենից վիրավորված Ճակատենի վարչական ղեկավարի առողջական վիճակը ծանր կայուն է․ aravot.am
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Գորիսի բժշկական կենտրոնից, հոկտեմբերի 23-ին հրազենային կրակոցներից վիրավորված Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանի առողջական վիճակը ծանր է, բայց կայուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին 38-ամյա Արա Հարությունյանը՝ եղբոր հետ Տաթեւում հանդիպել են վերջինիս ծանոթին։ Դեռեւս չպարզված հանգամանքներում, եղբայրների ծանոթը կրակոցներ է արձակել վերջիններիս ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ:
րջանառվող մեկ այլ վարկածի համաձայն՝ եղբայրները հրազենային վնասվածքները ստացել են ծանոթի հետ զրուցելու ժամանակ՝ վերջինիս կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու պատճառով։
Ինչ վերաբերում է երկրորդ տուժողին՝ Արշավիր Հարությունյանին, ապա նրա առողջական վիճակը բավարար է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: