Ռոնալդուն` պորտուգալական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի և Մադրդիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է իր երկրի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Հարձակվողը այդ մրցանակին արժանացել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Քվեարկության արդյունքում Ռոնալդուն շրջացել է լեգենդար ֆուտբոլիստներ Լուիշ Ֆիգուին և Էյսեբիոյին:
Ռոնալդուն, ով ներկայումս պատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ կայանալիք գավաթային հանդիպմանը, չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը: Նրա փոխարեն մրցանակը ստացել է ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը:
«Ինձ համար մեծ պատիվ է նման մակարդակի ֆուտբոլիստի գործակալ լինելը: Ռոնալդուն դարի լավագույն մարզիկն է»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է Marca-ն: