1960 դիտում
08:48 15-01-2015
Ի՞նչն է սխալ «մեր մասով». Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է սխալ «մեր մասով»: Նախ՝ կարծում եմ, որ պետական մակարդակով պետք էր սուգ հայտարարել: Հասկանալի է, որ հուզական մակարդակով մենք սգում ենք սպանվածների համար և կիսում ենք հարազատների ցավը, բայց երկրում սուգ հայտարարելը ոչ թե հուզական, այլ քաղաթական ակտ է, որին մասնակցում են պետական, հասարակական կառույցները, դիվանագիտական ներկայացուցիչները և այլն:
Մեր իշխանությունը, բնականաբար, առանց սկանդալների և արկածախնդրության պետք է հասկացնի թե ռազմաբազայի ներկայացուցիչներին և թե մնացած գործընկերներին, որ մենք թեև բարեկամ, դաշնակից, բայց տարբեր պետություններ ենք, ռուսաստանցի զինծառայողները գտնվում են օտար երկրում և պետք է հարգեն այդ երկրի օրենքները: Մասնավորապես, Պերմյակովին հայաստանյան արդարադատությանը հանձնելու պահանջները պետք է հնչեն ավելի հստակ։
Բայց խնդիրն, իհարկե, ավելի խորն է և ընկած է 200 տարվա ընթացքում ձևավորված կարծրատիպերի մեջ: Դրանցից մեկն այն է, որ Հայաստանի, հայերի պաշտպանը ռուս զինվորն է: 25 տարվա ընթացքում մենք պետք է, որ հասկանայինք, որ բացի հայ զինվորից՝ մեր երկիրը ոչ ոք չի պաշտպանի և պարտավոր էլ չի պաշտպանել: Եվ այստեղից էլ մենք պետք է հետևություն անեինք, որ ոչ մեկի առաջ վիզ ծռել և շողոքորթել պետք չի: Համազործակցել անհրաժեշտ է, բայց՝ փոխշահավետ հիմքի վրա: Եթե գործընկերդ ձև է անում, որ նա, քեզ հետ համագործակցելով, քեզ մեծ լավություն է անում, ապա նրան շատ քաղաքավարի պետբ է ասել՝ շնորհակալ ենք, եղբայր, պետք չի: Բայց եթե դու էլ ես համարում, որ քեզ լավություն են անում, ապա մի՛ զարմացիր, որ վերաբերմունքը քո նկատմամբ հարգալից չի լինի: Ինչի ականատեսն ենք հիմա»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2928 դիտում
10:58 04-08-2021
Սխալ հիմքեր, սխալ շարունակություն․ «Առավոտ»
1669 դիտում
08:09 21-11-2014
Դեռ չի նշանակում, որ շատ եք մտահոգված մեր ուղղաթիռի կործանմամբ. Առավոտ. խմբագրական
1999 դիտում
09:21 18-12-2014
Մեր բարձրաստիճան պաշտոնյաները դեռևս չեն հասկացել, թե ինչ է պետությունը. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1837 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8907 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին