1521 դիտում
08:37 15-01-2015
ՀՀ վերահսկիչ պալատը չունի տարեկան գործունեության ծրագիր. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված, չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ Աժ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատումէ ՀՀ Աժ-ն: Նույն ձևակերպումը տեղ է գտել նաև «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ՀՀ Աժ-ն խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Եվ այս իրավիճակում հարց է ծագում, թե ինչպես պետք է գործի ՎՊ-ն, եթե չունի Աժ-ի կողմից հաստատված ծրագիր: Այս հարցի պատասխանը չկա ո՛չ Սահմանադրությունում, և ո՛չ էլ «ՎՊ մասին» օրենքում: ՀՀ վերահսկիչ պալատը, որը լիազորված է վերահսկելու, պետական միջոցների տնօրինման ընթացքը, փաստացի մատնված է անգործության, քանի որ եթե այս կառույցը որևէ վերահսկողական գործողություն կատարի, ապա չի կարող փաստել, թե ինչի հիման վրա է դա անում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
09:53 02-04-2014
ՀՀ Վերահսկիչ պալատը գերատեսչություններում կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել․ Ժողովուրդ
4115 դիտում
10:27 26-05-2017
Վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը