Ավստրալիայում կենգուրուներին բուժում են այրվածքներից. տեսանյութ
Նախորդ շաբաթ Ավստրալիայի երկու նահանգներում տեղի ունեցած հրդեհների հետեւանքով տուժած կենդանիներին օգնություն է ցուցաբերվում:
Մասնավորապես, Ադելաիդայի Կենդանաբանական այգու աշխատակիցները զբաղվում են կենգուրուների ձագերի այրվածքների բուժմամբ: Այգում առայժմ 9 կենգուրու է ապաստանել:
Երբ նրանք ապաքինվեն, կվերադառնան վայրի բնություն: