Ավստրալիայում iPhone 6-ի առաջին գնորդը անմիջապես վնասել է այն. տեսանյութ
Ավստրալիայում մեկնարկել է նոր iPhone 6 և iPhone 6 Plus-ի վաճառքը, և iPhone 6-ի առաջին գնորդը բնականաբար դարձել է նորությունների հերոս:
Ընդ որում՝ աչքի է ընկել Apple-ի ավստրալացի ֆանատ ՋԵկը: Խանութից դուրս գալիս նա բացել է բջջային հեռախոսի տուփը, որպեսզի լրագրողներին ցույց տա իր գնումը, սակայն այդ ժամանակ հեռախոսն ընկել է գետնին:
Apple-ը iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը ներկայացրել է սեպտեմբերի 9-ին: