211652_close_icon
views-count1743 դիտում article-date 00:22 15-01-2015

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Շվեդիային

Քիչ առաջ Շվեդիայում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Շվեդիա-Հայաստան մրցավեճը: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Հենրիկ Գրիգորյանը և Արմեն Բաբայանը, երկու գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Ավելի վաղ խմբի մյուս խաղում Իսրայելը 6:1 հաշվով հաղթել էր Շոտլանդիային: Վաղը՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի ընտրանու հետ:

Նմանատիպ նյութեր