211652_close_icon
views-count3470 դիտում article-date 16:58 15-01-2015

Գովազդը մետրոյում՝ առևտրի հզոր խթան. լուսանկարներ

Ժամանակակից մարդը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց գովազդի: Այն ամենուրեք է՝ համացանցում, մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությամբ, հասարակական տրանսպորտում: Եթե գովազդը գունավոր է, գրավիչ և կրեատիվ, ապա այն մարդու ենթագիտակցության վրա անմիջապես ազդեցություն է թողնում, և ակամայից նրա վրա է ուշադրությունը կենտրոնանում , ավելին՝ մարդը շատ հաճախ ուշադրությունը կենտրոնացնում է գովազդի վառ կետերի և գունավորումների վրա, և այդպիսով՝ գովազդի նպատակն արդարացված է: Այս ամենից օգտվում են գովազդային գործակալությունները, որոնք իրենց արտադրանքը գովազդում են մետրոյում: Մետրոյում հրապարակված գովազդը այնքանով է արդունավետ, որ ուղևորների ուշադրությունը կենտրոնանում է պաստառների վրա նույնիսկ ենթագիտակցական մակարդակում, ընթացքի ժամանակ կամ գնացքի ժամանմանը սպասելիս: Մետրոյում տեղակայված գովազդը արդյունավետ է նաև նրանով, որ այնտեղ շատ մեծ է մարդկանց հոսքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր