211652_close_icon
views-count805 դիտում article-date 22:54 14-01-2015

Չիլին Ամերիկայի գավաթի ֆավորիտն է. Մարադոնա

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարդոնան կարծում է, որ 2015 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության գլխավոր ֆավորիտը Չիլիի ընտրանին է: Աշխարհամասային մրցաշարը կանցկացվի Չիլիիում` հունիսի 11-ից մինչև հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածում: «Ինձ շատ է դուր գալիս Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալի խաղը: Նա նման է «Բոկա Խունիորս»-ի տիպիկ ֆուտբոլիստի, ով մահացու պայքար է մղում խաղադաշտում, երբ կրում է թիմի մարզաշապիկը: Կարծում եմ, որ Ամերիկայի գավաթի հաղթողի գլխավոր հավակնորդը Չիլիի ընտրանին է: բացի Վիդալից, նրանց իրենց կազմում ունեն նաև Ալեքսիս Սանչեսի և Մեդելի նման խաղացողներ»,- ասել է Մարադոնան:

Նմանատիպ նյութեր