Իտալիայի գավաթ.Մորատայի գոլը «Յուվենտուս»-ին դուրս բերեց կիսաեզրափակիչ. տեսանյութ
Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում «Յուվենտուս»-ը դժվարությամբ հաղթահարեց «Պարմա»-ի արգելքը: Թուրինցիներին հաջողվեց հաղթանակ կորզել հանդիպման նախավերջին րոպեին, երբ Ֆերնանդո Լյորենտեի փոխանցումից հետո Ալվարո Մորատան մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի առջև և վճռեց դիմակայության ելքը:
Կիսաեզրափակիչում թուրինցիները կհանդիպեն «Ռոմա» - «Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ: