Հնդկաստանում խմելու ջրի մեջ ուրան է հայտնաբերվել
Հնդկաստանի Փենջաբ նահանգի Ամրիտսար քաղաքում խմելու ջրի մեջ ուրան է հայտնաբերվել: Գիտնականները ջրի 142 նմուշ են փորձարկել: Մի քանիսում ուրանի պարունակությունը գերազանցել է նորման մի քանի անգամ:
Մեկ լիտր ջուրը, ըստ Հնդկաստանի Ատոմային էներգիայի կառավարման խորհրդի որոշման, պետք է պարունակի 30-60 միկրոգրամ ուրան, մինչդեռ նմուշներից միայն 55-ում էր արձանագրվել ուրանի անհրաժեշտ քանակություն:
Մասնագետների խոսքով, ջրում ուրանի բարձր քանակությունը նպաստում է երիկամների եւ լյարդի քայքայմանը: Այժմ աշխատանքներ են տարվում ՝խմելու ջրի մեջ ուրանի պարունակության աղբյուրը գտնելու ուղղությամբ: