Հարավային Կորեայում փրկել են ուտելու համար նախատեսված շներին. տեսանյութ
Հարավային Կորեայում կենդանասերները փրկել են մի խումբ շների, որոնց պատրաստվում էին ուտել: 23 շներին տեղափոխել են ԱՄՆ եւ ապաստանել Humane Society International կենդանիների պաշտպանության կենտրոնում: Այժմ շները նոր տերեր են փնտրում:
Ֆերմաներից մեկի սեփականատերն ինքն է դիմել ակտիվիստներին եւ հայտնել, որ այլեւս չի ցանկանում ուտելու նպատակով շուն բազմացնել: Բոլոր շներին նա հանձնել է ակտիվիստներին՝ փոխարենը ստանալով 2,5 հազար դոլար՝ այլ գործ սկսելու համար:
Հայտնի է, որ Հարավային Կորեայում շներին հատուկ ֆերմաներում բազմացնում են՝ հետագայում ուտելու նպատակով: