ՌԴ-ի հիվանդանոցներից մեկում թոշակառուն մահացել է հերթի ժամանակ
ՌԴ Բրյանսկի շրջանի հիվանդանոցներից մեկում մի տարեց տղամարդ հերթի ժամանակ մահացել է:
Ականատեսների խոսքով, դեպքը տեղի է ունեցել Բեժիցկի շրջանի կլինիկայում, որտեղ բուժսպասարկման կտրոնների համար մեծ հերթ էր գոյացել:
Այցելուներից մեկի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բուժկենտրոնի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, սակայն տարեց տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:
Սովորաբար, բոլոր այցելուներին կտրոններ չեն հերիքում, այդ պատճառով էլ հերթի ժամանակ վեճեր են բռնկվում հիվանդների եւ աշխատակիցների միջեւ: