8743 դիտում
08:45 02-09-2015
Երևանյան հիվանդանոցներից մեկում ոչ ճիշտ վիրահատության հետևանքով կին է մահացել. նա 3 անչափահաս երեխաների մայր էր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ, ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել էր Երևանի թիվ 8 դպրոց և ուսուցիչների հետ լուսանկարվելու համար տարբեր դիրքեր էր ընդունում, մայրաքաղաքում երիտասարդ կնոջ` երեք անչափահաս երեխաների մոր մահվան հերթական դեպքն արձանագրվեց: Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում» Մարգարյան հիվանդանոցում:
Կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, և լաբորոսկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ: Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը, և երեկ նա մահացել է:
Հետաքրքիր է՝ նման քանի՞ դեպք պետք է արձանագրվի, որ ոլորտի պատասխանատուները և, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տեղից շարժվեն՝ սկսելու կատարել իրենց պարտականությունները: Հիվանդանոցներում բժիշկների ապաշնորհության պատճառով անիմաստ մահերը սովորական են դարձել մեր առօրյայում: Մինչև ե՞րբ պետք է ՀՀ շարքային քաղաքացին «մատաղ լինի»» :
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
17:14 14-01-2015
ՌԴ-ի հիվանդանոցներից մեկում թոշակառուն մահացել է հերթի ժամանակ
3039 դիտում
17:49 19-02-2016
Մոսկվայի հիվանդանոցներից մեկում թոքաբորբից մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը
2018 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»