12851 դիտում
08:10 07-10-2015
Խաղողի մթերման հերթի ժամանակ 28-ամյա երիտասարդ է մահացել. ո՞ւմ խղճին է նրա մահը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել խաղողագործների խնդիրները և տեղեկացնում ողբերգական դեպքի մասին. «Երեկ Արարատի եւ Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին: Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե «եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը: Խաղողով բարձված բեռնատարները մեկ շաբաթից ավել է՝ կանգնած են գործարանի մերձակայքում, սակայն մթերում չկա ու չկա:
Երբ երեկ լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, անմիջապես գյուղացիների մոտ գնացին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էլի Գագիկ Ծառուկյանը, Արարատի մարզպետը ու նորից խոստումներ տվեցին:
Միայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Ծառուկյանի գործարանում առանց «անուն դնելու» սկսել են մթերել խաղողը:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ երեք օր առաջ խաղողի մթերմանը սպասելիս, հանկարծամահ է եղել 28-ամյա մի երիտասարդ խաղողագործ: «Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, ես եկա, ինքն էլ մոտեցավ ծառերին, որ ներս մտնի, չէին թողել… ընկավ ու մահացավ: Ամենացավալին այն է, որ խաղողն ընդամենը 3 տոննա կլիներ, եթե հայ լինեին, հարգող, պատվող, ապա այդ մարդու խաղողը կտանեին կհանձնեին, մի քանի կոպեկ փողը կտային՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Աղաս Ստեփանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանկարծամահ եղած քաղաքացին Հայկ Բարսեղյանն է՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ: Երեկ տեղի է ունեցել երիտասարդի հոգեհանգստի արարողությունը: Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նա. «Տրոմբ է ունեցել, որը բացվել է: Երկու երեխա ուներ, աշխատող տղա էր: Հայրը դերձակ էր: Խելացի տղա էր… ափսոս»: Իսկ ո՞ւմ խղճին է մնալու այս երիտասարդի մահը»:
Նմանատիպ նյութեր
2755 դիտում
11:12 04-04-2019
Գագիկ Ծառուկյանն այցելելու է Մասիս՝ հանդիպելու խաղողագործների հետ. ի՞նչպես կորոշվի խաղողի մթերման գինը. «Ժամանակ»
3346 դիտում
10:01 25-09-2020
Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. սպասվում են բողոքի նոր ցույցեր. «Ժամանակ»
2179 դիտում
10:03 20-10-2020
Խաղողի մթերման գինը իջել է մինչև 70 դրամ. «Ժամանակ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան