Մոսկվայի հիվանդանոցներից մեկում թոքաբորբից մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավարը
Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փետրվարի սկզբներին հայտնի դարձավ, որ Ագուզարովը թոքաբորբ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Նա բուժումը ստանում էր Մոսկվայում:
Փետրվարի 21-ին` Թամերլան Ագուզարովի հուղարկավորության օրը, Հյուսիսային Օսիայում սգո օր կհայտարարվի:
Հիշեցնենք, որ Թամերլան Ագուզարովը Հյուսիսային Օսիան ղեկավարում էր 2015 սեպտեմբերից: