Ֆրանսիայում ձերբակալվել է Կուաշի եղբայրների ահաբեկչությունն արդարացնող մի քաղաքացի
Ֆրանսիայի Րյուել-Մալմեզոն քաղաքում ձերբակալվել է ահաբեկչություն քարոզելու մեջ մեղադրվող մի քաղաքացի:
22-ամյա երիտասարդը Facebook-ի էր էջում տեղադրել է տեսանյութ, որում արդարացնում է ահաբեկչությունը: Նա հայտարարել է, թե հպարտ է Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատանը Կուաշի եղբայրների կատարած ոճրագործությամբ:
Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալվածը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: