Նյու Յորքում ոստիկանին արդարացնող դատավճռի դեմ բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել
Երեկ երեկոյան Նյու Յորքում բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ ցուցարարները իրենց վրդովմունքն ու բողոքն են արտահայտել անչափահաս տղային գնդակահարած ոստիկան Դարրեն Ուիլսոնին դատարանի արդարացնող վճռի դեմ, հաղորդում է The Washington Post-ը:
Հարյուրավոր քաաղքացիներ փակել են Թայմս Սքուերի ավտոճանապարհը, ինչից հետո բախումներ են սկսվել ոստիկանների հետ:
Մեկ այլ ցույց է տեղի ունեցել ՆՅու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մոտ: Այնտեղ ցուցարարները 4,5 րոպե լռություն են հայտարարել, որը խորհրդանշում էր այն 4 ու կես ժամը, որի ընթացքում տղայի մարմինն ընկած է եղել փողոցում:
Միևնույն ժամանակ Ֆերգյուսոնում շարունակվում են ցույցերն ու բախումները ոստիկանության և վցուցարարների միջև: Այնտեղ են տեղակայվել Ներքին զորքեր: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն հայտարարել է, որ բռնությունն արդարացնող ոչինչ չի տեսնում: