Կուաշի եղբայրներից մեկը հրամայել է Ղուրան կարդալ
Charlie Hebdo շաբաթաթերթի վրա ահաբեկչական հարձակումից փրկված ֆրանսուհին՝ Սիգոլեն Վինսոնը, ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել է, թե ինչու է Կուաշի եղբայրներից մեկը նրան խղճացել և չի սպանել ողբերգական դեպքի ժամանակ:
«Մի վախեցիր, հանգստացիր, ես քեզ չեմ սպանի: Դու կին ես, մենք կանանց չենք սպանում: Ես քեզ խղճացի, ուրեմն դու պետք է Ղուրանը կարդաս»,-մանրամասն հիշել է նրա խոսքերը փրկված կինը: