Կուաշի եղբայրներից մեկին գաղտնի հուղարկավորել են
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատան վրա հարձակված ահաբեկիչներից մեկին՝ Սաիդ Կուաշիին, գաղտնի հուղարկավորել են Րեյմսում:
Քաղաքապետ Արնո Ռոբինեն դեմ որ, որպեսզի նրան հուղարկավորեին տեղի գերեզմանատներից մեկում, սակայն դա օրենքի պահանջ է:
Ռոբինեն մտագոհ է, որ Կուաշիի գերեզմանը, որի տեղը գաղտնի է պահվում, իսլամիստների երկրպագության վայր կդառնա:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Կուաշի եղբայրները հարձակվել էին Charlie Hebdo-ի խմբագրատան վրա եւ սպանել 12 մարդու: