Թբիլիսիում այրվել է «Մելիք-Ազարյանցի տուն» անվանումով հայտնի պատմական շինության մի հատվածը
Այս գիշեր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող թիվ 37 շինության մեջ, որն իր ճարտարապետական գեղեցկությամբ հայտնի է Թբիլիսիում և պատկանել է հայտնի հայ վաճառական Մելիք Ազարյանցին:
Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, հրդեհից այրվել է շինության շուրջ 300 քմ տարածքը: Հրդեհից տուժածներ չկան: Հայտնի չէ բռնկման պատճառը, սակայն պարզվել է, որ այն տարածվել է հավաքարարների սենյակից դեպի «Խինկալիի սենյակ» կոչվող սրահը: Հրդեհը 1 ժամ անց մարել են 16 հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Թբիլիսիի հրշեջ-ծառայության պետի խոսքով՝ շենքում բնակվել է 1 մարդ, որին հասցրել են տարհանել: