211652_close_icon
views-count1050 դիտում article-date 11:15 13-01-2015

«Արարատը» վերսկսեց մարզումները

Հունվարի 12-ին «Արարատը» վերսկսեց մարզումները, որոնք կշարունակվեն Հայաստանում մինչև հունվարի 17-ը: Առաջին մարզումը կայացավ «Միկա» մարզահամալիրի արհեստական խոտածածկով խաղադաշտում: Նախապատրաստական փուլում նախատեսված են երկու արտասահմանյան հավաքներ, որոնցից առաջինը կկայանա հունվարի 18-ից 31-ը Սոչիում: Մեր թիմը կհանգրվանի «Վեսնա» մարզահամալիրում և երկու ստուգողական հանդիպում կանցկացնի: Մի շարք նորեկներից զատ «Արարատին» միացել են ևս մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ: Մեր թիմի կազմում փորձաշրջան են անցնում երկու կենտրոնական պաշտպաններ: 22-ամյա Նագուի Բոուրասը նախկինում հանդես է եկել ֆրանսիական «Կանի» երկրորդ թիմում և Բելգիայի «Շաերբիկում», իսկ 20-ամյա կոտդիվուարցի Սուլեյմանե Կոնեն խաղացել է տեղի «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ինչպես նաև` Սոֆիայի ԲԿՄԱ-ում: «Արարատին» միացել են նաև 3 իրանցի ֆուտբոլիստներ: 26-ամյա ձախ պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին հանդես է եկել «Մես», «Սայփա» և «Փեյքան» թիմերում, իսկ 27-ամյա կիսապաշտպան Ամիրի Շոեիբը` «Սայփայում» և «Պերսեպոլիս Շոմալում»: 25-ամյա հենակետային կիսապաշտպան Սաման Աղազամանին խաղացել է «Պերսեպոլիսում» և «Ռահ Ահանում», ներկայացրել է Իրանի Մ-17, Մ-21 և Մ-23 հավաքականները: Ավելացնենք, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել են սերբ ֆուտբոլիստներ Նիկոլա Պրեբիրաչևիչի և Չեդոմիր Տոմչիչի հետ պայմանագրերը: Պրեբիրաչևիչը 11 հանդիպում անցկացրեց «Արարատի» կազմում, իսկ Տոմչիչը 2 գոլ խփեց մեր թիմի կազմում անցկացրած 16 խաղում:

Նմանատիպ նյութեր