ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, NDI-ը՝ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, փակվում է: Լուրը հաստատել է կազմակերպության ղեկավար Գեղամ Սարգսյանը՝ հավելելով սակայն, որ այն ոչ թե փակվում է, այլ ֆինանսական խնդիրների, գումարներ չլինելու պատճառով դադարեցնում է իր գործունեությունը:
Գ. Սարգսյանը նաև նշել է, որ չի կարծում, թե ֆինանսավորման դադարեցումը կապ ունի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ և որ դոնորների և ԱՄՆ կառավարության համար ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը մեծ անակնկալ չի եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։