Յոահիմ Լյովը՝ 2014 թվականի լավագույն մարզիչ
Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակի» հանձման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել է 2014 թվականի լավագույն մարզչի անունը:
Այդ պատվին է արժանացել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, ով նախորդ տարվա ընթացքում իր թիմի հետ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հիշեցնենք, որ հավակնորդների թվում էին նաև Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: