Ինձ դժվար կլինի ստանալ «Ոսկե գնդակը». Լիոնել Մեսսի
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գնահատել է «Ոսկե գնդակը» ստանալու իր շանսերը:
«Դժվար կլինի հաղթել: Ռոնալդուն նախորդ տարի բազմաթիվ գոլեր խփեց և հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, իսկ Նոյերը դարձավ աշխարհի չեմպիոն», - խոստովանել է արգենտինացի ռմբարկուն:
Նշենք, որ բացի Մեսսիից, պատվավոր մրցանակին հավակնում են «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը և «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ոսկե գնդակ»-ի դափնեկրի անունը հայտնի կդառնա այսօր: Մրցանակի հանձնաման արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: