Սինցզյանում ոստիկանները 6 մարդ են սպանել
                        Չինաստանի հյուսիս-արևմուքում գտնվող Սինցզյան շրջանում ոստիկանները 6 մարդ են սպանել: 
Ըստ լրատվամիջոցների, նրանք պլանավորել էին պայթյուն իրականացնել: 
Նշվում է նաև, որ հավելյալ տեղեկատվություն չկա, քանի որ չինական իշխանությունները խիստ հսկողության տակ են պահում տեղական լրատվամիջոցները: 
Հարկ է նշել, որ Սինցզյանի շրջանում ույգուր-մահմեդական փոքրամասնությունների և էթնիկ չինացիների՝ խանցերի միջև հաճախ են բախումներ լինում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

