Ռոնալդուն արդեն գիտի, որ ստանալու է «Ոսկե գնդակը»
Իսպանական Mundo Deportivo պարբերականը հայտնել է, որ «Ռեալին» և նրա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին արդեն հայտնի է 2016թ. «Ոսկե գնդակի» հաղթողի անունը: France Football-ի կողմից տրվող մրցանակը կստանա մադրիդյան ակումբի խաղացողը:
France Football-ի մի խումբ լրագրողներ դեկտեմբերի 8-ին ժամանելու է Մադրիդ, որպեսզի ավանդական հարցազրույց վերցնի Ռոնալդուից, ինչպես նաև ամսագրի շապիկի համար լուսանկարներ անելու համար, որտեղ պորտուգալացին կպատկերվի մրցանակի հաղթողի տեսքով:
Պաշտոնապես «Ոսկե գնդակի» հաղթողի անունը կհայտարարվի դեկտեմբերի 12-ին: France Football-ի հերթական համարը` հաղթողի անունով, լույս կտեսնի դեկտեմբերի 13-ին: