Փոխհրաձգություն ԱՄՆ-ում. կա 8 զոհ, այդ թվում՝ ոստիկան
                        ԱՄՆ Միսիսիպի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում` փոխոստիկանապետը: Այդ մասին հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նահանգի քննչական բաժանմունքի ներկայացուցչի խոսքով` հրաձգությունը տեղի է ունեցել Լինկոլն շրջանում գտնվող երեք տարբեր տներում: 
Նշվում է, որ կասկածյալին դեռևս մեղադրանք չի ներկայացվել, քանի որ հանցագործության շարժառիթը դեռ չի պարզվել, սակայն կասկածյալը կալանքի տակ է առնվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

