«Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները սպառնում են Կամերունին. տեսանյութ
                        «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները հրապարակել են Կամերունին ուղղված սպառնալից տեսանյութ, որն առաջնահերթ ուղղված է երկրի նախագահին: 
Ակաբեկիչներից մեկը նշել է, որ քանի Կամերունն առաջնորդվում է դեմոկրատիայով, «Բոկո Հարամ»-ը ահաբեկչություններ է կազմակերպելու, մինչեւ երկրում չհաստատվեն շարիաթի օրենքները: 
Տեսանյութի հրապարակմանը նախորդել էր հերթական ահաբեկչությունը: Կամերունում իսլամիստները հարձակվել էին ավտոբուսի վրա. սպանվել էր 15 մարդ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


