3644 դիտում
14:48 11-01-2015
Դրական սցենարներ ակնկալելը դժվար է. տնտեսագետները` դրամի արժեզրկման մասին. Tert.am
Դեկտեմբերի վերջին օրերի համեմատ ռուսական ռուբլին հունվարի առաջին օրերին սկսեց արժեզրկվել, և այսօր արդեն 1 ռուբլու առքի գինը փոխանակման կետերում հասել է 7 դրամի, իսկ վաճառքի գինը՝ 8.20 դրամի: Դրան զուգահեռ նորից սկսվել է ԱՄՆ դոլարի արժեվորումը դրամի նկատմամբ:
[url=http://www.tert.am/am/news/2015/01/11/tadevosyan-manukyan/1554513]Tert.am[/url]-ի հետ զրույցում տնտեսագետ Զոյա Թադևոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ֆինանսական շուկայում, հատկապես՝ առևտրային բանկերի աշխատանքի վերսկսումից հետո, ասաց, որ դեռ մինչ Ամանոր ինքը և մի շարք տնտեսագետներ զգուշացնում էին, որ ծանր օրերն սկսվելու են տոներից հետո: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս կանխատեսեց, որ դրամի արժեզրկումը կշարունակվի՝ կապված ռուսական տնտեսության խնդիրների, ՀՀ տնտեսության անմրցունակության և տարվա առաջին եռամսյակում մշտապես համեմատաբար պակասող տրանսֆերտների հետ:
«Ի՞նչը պետք է հակազդի, որ դրամը արժեվորվի, եթե իրական տնտեսություն գոյություն չունի, ոչինչ չի կարող օգնել, որպեսզի դրամը նորից կայունանա: Մեր երկրում որևէ ռեսուրս դրա համար չկա, հետևաբար արժեզրկումը շարունակվելու է: Ստեղծված իրավիճակի հիմնական կանխարգելիչ հնարավորությունը իրական տնտեսության ստեղծումն է:Երբ տնտեսությունը սկսի աշխատել, ապրանք կարտադրվի, կարտահանվի, այդ ժամանակ էլ վիճակը կփոխվի: Արտահանված ապրանքը հնարավորություն է տալիս, որպեսզի օտարերկրյա արժույթ մտնի տնտեսություն, եթե դա չկա, արհեստականորեն հնարավոր չէ կանխել գործընթացը»,-ասաց նա:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2015/01/11/tadevosyan-manukyan/1554513]սկզբնաղբյուր կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
5369 դիտում
18:36 24-06-2017
Հավակնոտ, առանց ֆինանսական հիմնավորվածության. տնտեսագետները՝ կառավարության ծրագրի մասին
2611 դիտում
18:42 17-12-2014
«Բարդ, ոչ շահեկան վիճակ է». Գագիկ Խաչատրյանը՝ դրամի արժեզրկման մասին (տեսանյութ). 168.am
2977 դիտում
14:10 18-12-2018
Դրամի հնարավոր արժեզրկման մասին լուրերն ապատեղեկատվություն են. Արթուր Ստեփանյան
Այս բաժնից
1267 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1084 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
904 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել