Ինքնասպան է եղել Charlie Hebdo-ի գործը հետաքննող ֆրանսիացի կոմիսարը
Ինքնասպանություն է գործել ֆրանսիայի ոստիկանության կոմիսար Էլրիկ Ֆրեդուն, որը զբաղվում էր օրերս Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության սպանդի հետաքննության գործով:
Նա իր աշխատասենյակում հրազենով կրակել է ինքն իր վրա: Հայտնի է, որ 45-ամյա կոմիսարը դեպրեսիայի մեջ է եղել, իսկ ինքնասպանությունից առաջ զրուցել է ահաբեկչության զոհերից մեկի ընտանիքի հետ: