Փարիզում անհայտ անձը կրակոցներ է արձակել
Լրատվամիջոցները հաղորդագրություններ են տարածում, որ Փարիզի խանութներից մեկում կրակոցներ են եղել և զինված անհայտ անձը գերի է վերցրել մի քանի մարդու:
Հայտնի է նաև, որ դա կարող էր լինել հինգշաբթի օրը Փարիզի հարավում կին-ոստիկանին սպանած նույն հանցագործը:
Լրատվամիջոցները նշում են նաև, որ գերիներ վերցրած հանցագործը կարող է կապ ունենալ Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում գործած մարդկանց հետ: