Վենեսուելայում փոխհրաձգության հետևանքով գերեզմանատանը 7 մարդ է զոհվել
Հարավային Ամերիկայում գտնվող Վենեսուելայի Տուրմերո քաղաքի գերեզմանատանը հուղարկավորության ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել:
Լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակումը իրականացրել է մի հանցագործ խմբավորում, որը պայքար է մղում մեկ այլ հանցագործ խմբավորման դեմ, որի անդամներից մեկի հուղարկավրության ժամանակ տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Հայտնի է նաև, որ մինչ հուղարկավորության սկիզբը, հարձակվողներն արդեն թաքնված են եղել գերեզմանատանը:
Կա 7 զոհ: