Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով տուժել է մի քանի մարդ
Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական երկաթուղային կայարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ։ Այս մասին հայտնում է Abendzeitung պարբերականը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով զոհ չկան։ Վիրավորների թիվը ճշտվում է։
Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։