slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը
211652_close_icon

Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը

views-count1669 դիտում article-date 09:59 09-01-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ձնաբքի հետևանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք - Քարվաճառ և Աշոցք - Տաշիր ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները և Գյումրի-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արարատի մարզում տեղում է թույլ ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին և Սարավան գյուղում բուք է: ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ: Ձյուն է տեղում Սյունիքի մարզում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս և Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր