Հայտնաբերվել է անհետացած մալայզիական A320-200 օդանավի պոչը
Ջավայի ծովում փրկարարները հայտնաբերել են մալայզիական AirAsia ավիաընկերությանը պատկանող՝ թռիչքից մեկ ժամ անց ռադարներից անհետացած A320-200 օդանավի պոչը:
Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական գործակալության ղեկավարը հայտարարել է, որ փրկարարներն այժմ պատրաստվում են օդանավի պոչի հետազոտման աշխատանքներ իրականացնել։
[url=https://shamshyan.com/hy/article/2015/01/04/39098/]Հիշեցնենք՝[/url] մալայզիական AirAsia ավիաուղիներին պատկանող A320-200 ինքնաթիռը` 162 ուղևորներով, դեկտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ջակարտայից օդ բարձրանալուց մեկ ժամ անց անհետացավ ռադարներից: