Տարեսկիզբը անհաջող դասավորվեց նաև «Բարսելոնա»-ի համար. տեսանյութ
2015 թվականի սկիզբը ոչ միայն անհաջող դասավորվեց առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալ»-ի, այլև նրան հետապնդող «Բարսելոնա»-ի համար: Իսպանական Պրիմերայի 17-րդ տուրում «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Վալենսիա»-ին, իսկ ահա «Բարսելոնա»-ն մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Ռեալ Սոսիեդադ»-ին:
Նշենք, որ Լուիս Էնրիկեն թիմի առաջատրներ Մեսիին և Նեյմարին խաղադաշտ դուրս բերեց երկրորդ խաղակեսում, սակայն վերջիններիս չհաջողվեց բեկել խաղի ընթացքը:
17 տուրից հետո «Բարսելոնա»-ն 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը:
[b]«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»`1:0[/b]
Գոլ` Ալբա 3’ (ինք.)