«Վալենսիա»-ն ընդհատեց «Ռեալ»-ի 22 անընդմեջ հաղթական խաղերի շարքը. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը 1:2 հաշվով պարտություն կրեց «Վալենսիա»-ից:
Խաղի հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: Բաց թողած գոլից հետո «Վալենսիա»-ն բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց Կասիլյասի դարպասի մոտ և 52-րդ րոպեին վերջապես կարողացավ խփել պատասխան գոլը: Անտոնիո Բարագանի հարվածից հետո գնդակը անդրադարձավ Պեպեի ոտքից և հայտնվեց Կասիլյասի պաշտպանած դարպասում: 65-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նիկոլաս Օտամենդին օդային մենապայքարում գերազանցեց Սերխիո Ռամոսին և գլխի հուժկու հարվածով ոչ մի շանս չթողեց Կասիլյասին:
Այդպիսով ընդհատվեց «Ռեալ»-ի 22 անընդմեջ հաղթական հանդիպումների շարքը: Վերջին անգամ «Արքայական ակումբը» պարտվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին` Մադրիդի «Ատկետիկո»-ին:
Մրցաշարային աղյուսակում «Ռեալ»-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը: Ինչ վերաբերվում է «Վալենսիա»-ին, ապա «չղջիկները» 34 միավորով գտնվում են 4-րդ տեղում:
«Վալենսիա» - «Ռեալ»` 2:1
Գոլեր` Բարագգան 52’, Օտամենդի 65’ - Ռոնալդու 14’ (11մ)