211652_close_icon

Ներսիսյան դպրոցի 190-ամյակին նվիրված ցուցահանդես` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

views-count1357 դիտում article-date 19:43 15-12-2014
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված վավերագրական նյութերի ցուցահանդես: Այցելուների ուշադրությանն են ներկայացված Անդրկովկասում առաջին միջնակարգ ուսումնական հաստատության մեկդարյա գործունեության մասին պատմող նամակներ, հրամանագրեր, արձանագրություններ, լուսանկարներ, որոնք այս ուսումնական հաստատության հիրավի մեծ լինելու և ազգի կրթության գործում ունեցած անկրկնելի դերակատարության վկայությունն են: Ներկայացրած ցուցանմուշները «Հայարտուն» կենտրոնին են նվիրվել: Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկետեմբերի 27-ը, տեղեկացնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր