211652_close_icon

Լիբանանում ՀՀ դեսպանն այցելեց հայ խաղաղապահներին

views-count1352 դիտում article-date 17:35 31-12-2014
Նախօրեին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեց հայ խաղաղապահներին, ովքեր նոյեմբեր ամսից իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն են իրականացնում «Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելության կազմում: Հանդիսավոր արարողությունից հետո դեսպանին ողջունեց առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը: Վերջինիս գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, այնուհետև դեսպան Քոչարյանը ստորագրեց պատվավոր այցելուների մատյանում: Հայ խաղաղապահների հետ ունեցած հանդիպման ժամանակ դեսպանը շնորհավորեց նրանց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց նրանց բարի և անվտանգ ծառայություն, հաջողություններ և ամենայն բարիք, տեղեկացնում է ՀՀ Արտգործնախարարության լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր