211652_close_icon
views-count2449 դիտում article-date 22:35 20-01-2017

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Կառավարման ազգային դպրոց

Հունվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Կառավարման ազգային դպրոց և հանդիպում ունեցավ դիվանագիտական դասընթացի ունկնդիրների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև դպրոցի խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ժորժ Լաբակին և «Լիբանանի դիվանագիտական ծառայությունն ավարտած դեսպանների ասոցիացիայի» նախագահ Ասսեմ Ժաբերը: Դեսպան Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, անմիջական հարևանների հետ հարաբերությունները: Զուգահեռներ անցկացվեցին Հայաստանի և Լիբանանի անվտանգության միջավայրերի միջև: Դեսպանը նաև անդրադարձավ դիվանագիտական ծառայությանը և դիվանագետի մասնագիտությանը բնորոշ առանձնահատկություններին, երկկողմ և բազմակողմ դիվանագիտության ընդհանրություններին և տարբերություններին: Այնուհետև, պատասխանելով ներկաների հարցերին, դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության նպատակն ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքները, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունը, ԱՄՆ-ի հետ գործընկերային փոխգործակցությունը: Քննարկման թեմա դարձան նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում ընթացող իրադարձությունները, սիրիահայ համայնքի վրա դրանց ազդեցությունը, երկրում խաղաղության հաստատման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր