Առաջիկայում Ռուսաստանը դուրս կմղվի Ուկրաինայի հիմնական առևտրային գործընկերներից ցուցակից
Մոտ ապագայում Ռուսաստանը կդադարի լինել Ուկրաինայի խոշորագույն առևտրային գործընկերը, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները կրկնակի կրճատվել են: Դա կայուն միտում է դարձել և առաջին տարին չէ, որ նման բան է տեղի ունենում: Փաստացիորեն մոտ հեռանկարում Ռուսաստանը դուրս կմղվի Ուկրաինայի հիմնական առևտրային գործընկերների ցուցակից»,-ասել է Յացենյուկը:
Իսկ ավելի վաղ Ուկրաինայի պետական ֆիսկալային ծառայության փոխնախագահ Անատոլի Մակարենկոն այս տարվա դելտեմբերին հայտարարել էր, որ չնայած Ռուսաստանից Ուկրաինա ներկրվող ապրանքների ծավալների կրճատմանը, Ռուսաստանը նախկինի պես մնում է Ուկրաինայի ամենախոշոր առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության 20%-ը: