Իսլանդիայի ոստիկանության պաշտոնական ինստագրամը. ֆոտոշարք
Բազմաթիվ երկրներում ոստիկանության բաժանմունքները շատ խիստ ռազմավարություն են տանում իրենց աշխատակիցների և քաղաքացիների միջև շփման սահմանափակման առումով, սակայն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի ոստիկանությունը չի կիսում այդ կարծիքը:
Իսլանդիան փոքր երկիր է, որի բնակչությունը կազմում է ընդամենը 300 հազար մարդ: Այստեղ գրանցվել է հանցագործությունների ամենացածր մակարդակը, իսկ ոստիկանությունն էջ է բացել Instagram սոցիալական ցանցում և լուսանկարներ է ներբեռնում իր աշխատակիցների մասնակցությամբ:
Ներկայացնում ենք վերջերս համացանցում հայտնի դարձած իսլանդացի ոստիկանների լուսանկարները: