«Ռեալ»-ը ավելի դիտարժան խաղ է ցուցադրում, քան «Բավարիա»-ն. Մետցելդեր
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Կրիստոֆ Մետցելդերը կարծում է, որ «Բավարիա»-ում չկա այնպիսի խաղացող, ով կարող է իր խաղամակարդակով գերազանցել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
««Ռեալ»-ը ավելի դիտարժան ֆուտբոլ է ցուցադրում, քան «Բավարիա»-ն: Բացի այդ «Բավարիա»-ն չունի այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Ռոնալդուն է»,- Մետցելդերի խոսքերը մեջբերում է TZ-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն հանդիսանում է 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը: Նրա հետ «Ոսկե գնդակի» մրցանակին հավակնում են «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: