Ճապոնիայի վարչապետը հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հայրենական պատերեազմում տարած հաղթանակին նվիրված շքերթին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրվել է Մոսկվաч մասնակցելու Մեծ Հայրենական պատերեազմում տարած հաղթանակին նվիրված տոնական շքերթին, որը կկայանա 2015 թ-ի գարնանը:
Վարչապետը դեռ չի պատասխանել հրավերին, հայտնում է «Կիոդո» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ 2005 թ-ի մայիսի 9-ին տոնական շքերթին ներկա էր Ճապոնիայի վարչապետ Ձունիտիրո Կոիդզումին: