ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Միջոցառումների ընթացքում դեսպանը ծաղկեպսակներ զետեղեց Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Տրեպտովյան զբոսայգում տեղակայված Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաև բեռլինյան Թիրգարթենում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հուշակոթողին:
Նույն օրը դեսպանը ներկա գտնվեց Բեռլինում ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառումներին ներկա էին ԳԴՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ղեկավարներ և ներկայացուցիչներ: