Լուկաշենկոն մայիսի 9-ին ներկա չի գտնվի Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կարող մայիսի 9-ին ներկա գտնվել Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Իր բացակայությունը Լուկաշենկոն բացատրել է նրանով, որ մասնակցելու է Մինսկում այդ օրը անցկացվելիք զորահանդեսին:
Հարկ է նշել, որ Մոսկվայում Մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվել են Լեհաստանի, Ֆինլանդիայի, Հարավային Կորեայի, Չերնոգորիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Մոսկվա մեկնել մայիսի 10-ին:
Պուտինի աշխատակազմից հայտնել են, որ հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին, այնուամենայնիվ, մասնակցելու է 25 երկրի ղեկավար: Մայիսի 9-ին Մոսկվայում է լինելու նաև Չեխիայի նախագահը, որը, սակայն, զորահանդեսին չի մասնակցելու: