7863 դիտում
21:20 19-06-2020
Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչու՞ Փաշինյանն ապաքինվել է, բայց չի մասնակցելու
Մի շքերթի համառոտ պատմություն
Հունիսի 1, 2020 թ – ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:
Հունիսի 8, 2020 թ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են: Այդ մասին Փաշինյանը հայտնում է Ֆեյսբուքում գրառմամբ:
Հունիսի 19, 2020 թ – “Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը” հատված Նիկոլ Փաշինյանի նամակից ՌԴ նախագահին
Իսկ հիմա հարցեր:
1. Եթե շքերթին մասնակցելու միակ նախապայմանը ապաքինվելն էր, ինչու՞ Փաշինյանն ապաքինվել է, բայց չի մասնակցելու:
2. ՀՀ վարչապետը նո՞ր իմացավ, որ երկրում համաճարակաբանական աղետ է:
3. Անգամ այդ դեպքում մի քանի ժամով բացակայելը ինչո՞վ պետք է խանգարեր համավարակի դեմ պայքարին:
4. Որքանո՞վ է իրականում չգնալու որոշումը կապված, օրինակ, ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման հայկական կողմի առաջարկը Մոսկվայի կողմից մերժվելու հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1123 դիտում
17:51 03-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու միակ նախապայմանը քաղաքական կամքն է․ Լիտվայի ԱԳՆ
1027 դիտում
22:03 28-12-2014
Ճապոնիայի վարչապետը հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հայրենական պատերեազմում տարած հաղթանակին նվիրված շքերթին
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»