211652_close_icon
views-count682 դիտում article-date 09:31 28-12-2014

Սուրբ Ծննդյանը նվիրված միջոցառում ` Արարատի մշակույթի տանը

Արարատի մշակույթի տանը տեղի է ունեցել Ս. Ծննդյանը նվիրված միջոցառում, որը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր ԱՀԹ Արարատի ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Դավիթ քահանա Սահակյանը: Միջոցառմանը ներկա էին Արարատ քաղաքի դպրոցների տնօրենները և շուրջ 140 աշակերտ: Հանդիսությունը տեր հոր նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև ելույթ ունեցան Արարատի թիվ 4 դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով «Անառակ որդու վերադարձը» ավետարանական առակը: Օրեր առաջ այդ ներկայացումն արժանացել էր «Հայրապետական» մրցանակի՝ ճանաչվելով լավագույնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի նախաձեռնած՝ «Ավետարանական առակները դպրոցում» մրցույթում: Բեմադրությունը կցուցադրվի նաև այլ բեմերում: ԱՀԹ Արարատի ս. Հակոբ եկեղեցու համայնքի կողմից տեր հայրը բոլոր երեխաներին նվիրեց ամանորյա նվերների փաթեթներ և օրհնված խաչեր, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր